Տաքսու վարորդները ուղևորներին տեղափոխելու ժամանակ պետք է երթևեկեն իջեցված ապակիներով, ավտոմեքենայի ետևում առավելագույնս պետք է նստած լինի երկու ուղևոր. Թբիլիսիի քաղաքապետարան
Թբիլիսիի քաղաքապետարանը տաքսու վարորդների համար հրապարակում է միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները:
Ինչպես նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ, միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականով, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով տաքսու վարորդները ուղևորներին տեղափոխելիս չպետք է երթևեկեն փակ պատուհաններով:
«Այս ընթացքում ուղևորը չպետք է նստի վարորդի կողքին – ետևի նստարանին պետք է լինի առավելագույնը երկու ուղևոր, որոնք պետք է պահպանեն հեռավարությունը:
Կոչ ենք անում Թբիլիսիում երթևեկող տաքսու վարորդներին խստորեն պահպանել բոլոր հանձնարարականները, որոնք վարակի կանխարգելման նպատակով տալիս է համակարգող խորհուրդը:
Մենք ևս մեկ անգամ դիմում ենք բնակչությանը, որ մնան իրենց տներում և հասարակական տրանսպորտից օգտվեն միայն արտակարգ իրավիճակների դեպքում»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ: