stopcov.ge կայքէջը ավելացնում է էթնիկ փոքրամասնությունների լեզուները
stopcov.ge կայքէջը ավելացնում է էթնիկ փոքրամասնությունների լեզուները

Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքէջը կգործի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով:

Կառավարության տեղեկացմամբ, արդեն գործում է էջի ադրբեջանական տարբերակը, որն առաջիկա օրերին կկատարելագործվի: Ակտիվ աշխատանքներ են ընթանում հայալեզու տարբերակ ստղծման ուղղությամբ:

Բացի այդ, Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով արագ հաղորդեն կորոնավիրուսին վերաբերվող լուրեսրը:

Մառնեուլիի և Բոլնիսի մարզերի բնակչությանը տեղեկություն հաղորդելու համար, տեղական իշխանությունները ակտիվորեն աշխատում են կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից:

Բոլոր հրահանգներն ու խորհուրդները թարգմանվել են: Ձայնագրվել են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով տեսահոլովակներ, որոնք լուսաբանվել են ինչպես տեղական, այնպես էլ սոցիալական լրատվամիջոցներով:

Մարզի բնակչությանը էթնիկ փոքրամասնությունների լեզուներով տպագրված տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն:

Վրաստանի կառավարության կողմից ընդունված արտակարգ քայլերը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված ցանկացած օգտակար տեղեկատվություն, անընդհատ թարգմանվում և տեղադրվում են Առաջին ալիքի կայքում՝ www.1tv.ge: Այսօրվանից այս տեղեկատվությունը հասանելի է նաև stopcov.ge կայքէջի ադրբեջանական տարբերակում: