Ստեղծված է հատուկ աշխատանքային խումբ կովիդպատվաստման գործընթացի անխափան ապահովման համար,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, դա նշանակում է, ինչպես պատվաստանյութի ժամանակին ներմուծում, այնպես էլ բոլոր նախապատրաստական աշխատանքների իրականացում, ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման առումով:
«Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, կովիդպատվաստման գործընթացի անխափան ապահովման համար: Դա նշանակում է, ինչպես պատվաստանյութի ժամանակին ներմուծում, այնպես էլ բոլոր նախապատրաստական աշխատանքների իրականացում, ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման առումով, որպեսզի երկիրը պատրաստ դիմավորի պատվաստման գործընթացի մեկնարկին», – հայտարարել է Բերդիա Սիճինավան: