Սննդի օբյեկտներում թևթևացվում են կարգավորումները - բաց տարածքում մեկ սեղանի շուրջ թույլատրվելու է նստել 12 անձի
Այս շաբաթվանից սննդի օբյեկտներում թեթևացվելու են կարգավորումները: Մասնավորապես, բաց տարածքում մեկ սեղանի շուրջ թույլատրվելու է նստել 12 անձի, մինչ այդ սահմանված կարգով այս թիվը սահմանվել էր վեցով: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, աշխատանքի տեսչության ղեկավար, Բեքա Փերաձեն:
Ըստ նրա, փոփոխության նպատակը սրճարանների և ռեստորանների ղեկավարներին խրախուսելն է, որպեսզի նրանք սպասարկեն հաճախորդներին բաց տարածքում, որտեղ կորոնավիրուսի տարածման ռիսկերն ավելի ցածր են, քան փակ տարածքում:
Փերաձեի հայտարարությամբ, փոփոխությունը կհրապարակվի առաջիկա օրերին և կմտնի ուժի մեջ:
Փակ տարածքներում վեց հոգանոց սահմանափակումը մնում է ուժի մեջ: