Սերգեյ Լավրով. Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ է հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ
Սերգեյ Լավրով. Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ է հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ

Սերգեյ Լավրովի հայտարարությամբ, Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ է հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ:

Ռուս դիվանագետը նշել է, որ 2018 թվականին հայ-ռուսական կապերն ընթանում էին Հայաստանի ներսում լուրջ ներքին քաղաքական փոփոխությունների ֆոնին:

«Հարկ է նշել, որ Հայաստանի նոր իշխանությունը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հստակ արտահայտել է Ռուսաստանի հետ հարաբերության ամրապնդման ցանկություն»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Սերգեյ Լավրովի խոսքով, Հայաստանի այս ցանկության մասին է խոսում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև՝ ակտիվ միջգերատեսչական և միջխորհրդարանական կապերը: Ռուս դիվանագետն ընդգծվել է այն փաստը, որ 2019 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է չորս հանդիպում: