Ռուսթավում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք
Ռուսթավում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

Ռուսթավում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք:

Վարակը հաստատվել է երիտասարդ տղամարդու մոտ: Նրան տենդի կենտրոն են տեղափոխել երեկ:

Նրա վարակման աղբյուրը ուսումնասիրելու նպատակով արդեն աշխատում են համավարակաբանները:

Նշենք, որ այս պահին Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 582 դեպք, այստեղից բուժվել է 207 մարդ: