Ռուսթավիում ընթանում է այսպես կոչված հսկիչ անցակետերի ապամոնտաժումը
Ռուսթավիում ընթանում է այսպես կոչված հսկիչ անցակետերի ապամոնտաժումը

Ռուսթավիում ընթանում է այսպես կոչված հսկիչ անցակետերի ապամոնտաժումը:

Վաղը՝ առավոտյան 06:00-ից, Ռուսթավի մուտք գործելու և դուրս գալու սահմանափակումներն ամբողջությամբ կվերացվեն:

Այս պահին ընթանում է Ռուսթավի մուտքի մոտ տեղակայված բոլոր չորս անցակետերի ապամոնտաժումը: Գործընթացին ներկա են քաղաքի ղեկավար անձինք: Տեղում է նաև Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբաղուան:

Ռուսթավին փակվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Կառավարության որոշմամբ, Ռուսթավիի հետ փակվել էին Թբիլիսին, Բաթումին և Քութաիսին:

Ինչպես և հայտարարված է, մայիսի 18-ին կբացվի նաև Մառնեուլիի մունիցիպալիտետը: