Ռուսաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7889 նոր դեպք
Ռուսաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7889 նոր դեպք:
Համավարակի մեկնարկից հետո, Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 576 952 մարդու մոտ: Այս պահի դրությամբ Ռուսաստանում բուժում է ստանում 234 358 մարդ:
Վերջին մեկ որում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 10 186 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասնում է 334 592:
Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվելէ 161 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսի վարակից զոհվել է 8002 մարդ: