Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 2700 վարակակիր ծանր վիճակում է: Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Նրա խոսքով, Ռուսաստանի հիվանդանոցներում այժմ բուժում է ստանում կորոնավիրուսի 80 000 վարակակիր:
Վերջին 24 ժամում այստեղ արձանագրվել է վարակման 4829 նոր դեպք: Ընդանուր, վարակվածների թիվը կազմում է 980 405:
Վերջին մեկ օրում մահացել է 110 մարդ: Ընդհանուր, համավարակի հետևանքով զոհվել է 16 914 պացիենտ: