Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 980 405-ի

12:18, 28.08.2020

Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 2700 վարակակիր ծանր վիճակում է: Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նրա խոսքով, Ռուսաստանի հիվանդանոցներում այժմ բուժում է ստանում կորոնավիրուսի 80 000 վարակակիր:

Վերջին 24 ժամում այստեղ արձանագրվել է վարակման 4829 նոր դեպք: Ընդանուր, վարակվածների թիվը կազմում է 980 405:

Վերջին մեկ օրում մահացել է 110 մարդ: Ընդհանուր, համավարակի հետևանքով զոհվել է 16 914 պացիենտ:

Նմանատիպ