ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Վլադիմիր Զելենսկու և Կարոլ Նավրոցկու հանդիպումը

22:34, 08.07.2026

Անկարայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ուկրաինայի և Լեհաստանի նախագահների հանդիպումը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես նշում է Զելենսկին, ինքը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ պայմանավորվել է երկխոսության շարունակման շուրջ։

«Սա կարևոր և անհրաժեշտ զրույց էր։ Մենք խոսեցինք ավելի քան մեկ ժամ։ Մեր մեկ ընդհանուր սպառնալիքը Ռուսաստանն է։ Կրիտիկական նշանակություն ունի պահպանել փոխըմբռնումը, աջակցությունը և գործել միասին։ Մեր երկրներին անհրաժեշտ են միայն ամուր հարաբերություններ։ Պայմանավորվել ենք, որ կշարունակենք երկխոսությունը»,— սոցիալական ցանցում գրել է Վլադիմիր Զելենսկին։

Ի գիտություն՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից հետ է վերցրել «Սպիտակ արծվի» շքանշանն այն բանից հետո, երբ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն անվանել է «Ուկրաինական ապստամբական բանակի» (ՈւԱԲ/UPA) անունով։

«Ուկրաինական ապստամբական բանակը» 1943 թվականի հուլիսին համակարգված հարձակում է իրականացրել լեհերով բնակեցված շուրջ 150 քաղաքների և գյուղերի վրա, որոնք գտնվում էին նախկին Վոլինի վոեվոդության, մասնավորապես՝ Վլադիմիրի, Գորոխովի, Կովելի և Լուցկի շրջաններում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։

Նմանատիպ