Պորտուգալիայում արտակարգ դրությունը հաջորդ շաբաթվանից երկարաձգվելու է ևս 15 օրօվ
Պորտուգալիայում արտակարգ դրությունը հաջորդ շաբաթվանից երկարաձգվելու է ևս 15 օրօվ: Երկրի խորհրդարանն այդ որոշումը հաստատել է այսօր:
Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»՝ հիմնվելով Պորտուգալիայի վարչապետի հայտարարության վրա: Երկրի մասշտաբով արտակարգ դրությունը կտևի առնվազն մինչև դեկտեմբերի 8-ը, որը ներառում է պարետային ժամ և հանգստյան օրերին կեսօրյա խիստ մեկուսացում:
Համավարակի սկզբից ի վեր Պորտուգալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 250 000 դեպք, այդ թվում մահացել է 3 762 պացիենտ: