Պորտուգալիայում արտակարգ դրությունը հաջորդ շաբաթվանից երկարաձգվելու է ևս 15 օրօվ
Պորտուգալիայում արտակարգ դրությունը հաջորդ շաբաթվանից երկարաձգվելու է ևս 15 օրօվ

Պորտուգալիայում արտակարգ դրությունը հաջորդ շաբաթվանից երկարաձգվելու է ևս 15 օրօվ: Երկրի խորհրդարանն այդ որոշումը հաստատել է այսօր:

Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»՝ հիմնվելով Պորտուգալիայի վարչապետի հայտարարության վրա: Երկրի մասշտաբով ​​արտակարգ դրությունը կտևի առնվազն մինչև դեկտեմբերի 8-ը, որը ներառում է պարետային ժամ և հանգստյան օրերին կեսօրյա խիստ մեկուսացում:

Համավարակի սկզբից ի վեր Պորտուգալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 250 000 դեպք, այդ թվում  մահացել է 3 762 պացիենտ: