Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն, Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են: Կորոնավիրուսը հաստատվել է նաև վարակվածների հետ շփում ունեցող անձանց մոտ:
Նրա խոսքով, կոնտակտների հաստատման նպատակով, ընթանում են համավարակաբանական հետազոտություններ:
«Հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Կասկածելի ախտանիշներով հիվանդների «Փի Սի Ար» թեստավորումը դեռ շարունակվում են»,- ասում են հանրային առողջապահության կենտրոնում: