Փոթիի տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվող երեք պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվող երեք պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանք ունեին ջերմություն և շնչառական ախտանշաններ: Երեքն էլ գտնվում էին մեկուսացված խցիկում:
«Կլինիկայում գտնվող երեք պացիենտ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանց կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «PCR» թեստավորման համար: Այս պահի դրությամբ, նրանց առողջական վիճակը բավարար է»,- հայտարարել է կլինիկայի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: