Պետական հետաքրքրություններն առաջին տեղում են, այսպիսով Դավիթ Գարեջիի հարցը չկապեք ընտրությունների հետ. Իրակլի Սեսիաշվիլի
Պետական հետաքրքրություններն առաջին տեղում են, այսպիսով Դավիթ Գարեջիի հարցը չկապեք ընտրությունների հետ. Իրակլի Սեսիաշվիլի

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, Դավիթ Գարեջիի գործի վերաբերյալ հայտարարել է, որ տեղի ունեցած միջադեպը ցնցող էր:

«Ես ցնցված եմ այն պատճառով, որ այն քարտեզը, որով միջազգային իրավունքի համաձայն, երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն, պետք է առաջնորդեինք և արդարացիորեն սահմանազատեինք երկու երկրների սահմանը, պնդում էին, որ կորել է և գոյություն չունի, մեր դիրքերն անշահավետ էին, պարզվեց, որ այդ քարտեզը գոյություն ունի: Քարտեզը պահվում էր, դա հավանաբար պետք է պարզի հետաքննությունը: Ընդհանուր առմամբ, կողմերն առաջնորդվում էին այն քարտեզներով, որոնց համաձայն վնասվել է մեր պետությունը և որի համաձայն մեր պետությունը հրաժարվել է 3500 հա հողամասից, այդ թվում այն տարածքներից, որը ներկայացնում է մեր երկրի սրբավայրերը: Հետաքննությունը պետք է պարզի, թե ով է կանգնած այս լուրջ փաստի ետևում, դա արվել է գործողությամբ թե անգործության միջոցով և ինչ-որ մեկին հրամայվել է պահել և թաքցնել այս քարտեզը»,- ասել է Իրակլի Սեսիաշվիլին:

Ըստ նրա, Դավիթ Գարեջիի հարցը որևէ կերպ կապված չէ ընտրությունների հետ:

«Այստեղ խոսքը վերաբերում է պետական հետաքրքրություններին, որոնք կանգնած են առաջին տեղում»,- ասել է Սեսիաշվիլին:

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ օտար երկրին Վրաստանի տարածքի մի մասի փոխանցմանն ուղղված գործողության իրականացման փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նշաններով:

Միևնույն ժամանակ, Դավիթ Գարեջիի գործով այսօր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ձերբակալվել են՝ արտաքին գործերի նախարարության աշխատակից Իվերի Մելաշվիլին և ներքին գործերի նախարարության աշխատակից Նատալյա Իլիչովան:

«Իրականացրած փորձաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև, 2007 թվականը նեռարյալ ժամանակահատվածում, համաձայնեցված մի շարք հատվածներ չեն համապատասխանում, 1937-1938 թվականներին արձակած 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա սահմանված Վրաստանի սահմանի գծին: Տարբերությունը ի վնաս Վրաստանին կազմում է մոտ 3500 հա տարածք: Հետևաբար, ստեղծվել է մեղադրյալների հանցավոր գործողությունների արդյունքում Վրաստանին պատմականորեն պատկանող տարածքները կորցնելու վտանգ»,- ասված է դատախազության հայտարարության մեջ: