Վրացիների մի մասը, որն ուղիղ եթերում հաստատում է, որ Գարեջին մերը չէ և պատկանում է Ադրբեջանին, ինչ է լինելու այս վտանգավոր վարակի հետ. Վասիլ Մաղլափերիձե
Վրացիների մի մասը, որն ուղիղ եթերում հաստատում է, որ Գարեջին մերը չէ և պատկանում է Ադրբեջանին, ինչ է լինելու այս վտանգավոր վարակի հետ. Վասիլ Մաղլափերիձե

Վրացիների մի մասը, որն ուղիղ եթերում հաստատում է, որ Գարեջին մերը չէ և պատկանում է Ադրբեջանին, ինչ է լինելու այս վտանգավոր վարակի հետ,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Վասիլ Մաղլափերիձեն գրել է իր «Ֆեյսբուքում»:

«Հաշիվ լինում է նաև եղբայրների միջև, վրացիները և ադրբեջանցիները կշարունակեն բանակցություններ վարել Գարեջիի շուրջ, բայց վրացիների մի մասը անձնուրաց պնդում է, որ Գարեջին մերը չէ և պատկանում է Ադրբեջանին, ի՞նչ կարելի է անել այս սարսափելի վարակի դեմ: Սեփական տարածքի պաշտպանության զգացողությունն ունի ինչպես թրթուրն, այնպես էլ գիշատիչ թռչունը, և ինչու պետք է այդպիսի խառը լինի մարդու միտքն ու հոգին, իր սեփական տարածքների նկատմամբ, որ ասես, որ հայրենիքդ հարևանինն է: Շատ, շատ լուրջ վարակ է դա:

P.S. Այն ինչ խոսեցին այսօր ուղիղ եթերում, դրանից ավելին կամ ի՞նչ սարսափ պետք է ասեն նրանք կամ այս հանձնաժողովի անդամները ի՞նչ ցուցմունքներ պետք է տան: Մենք դեռ լավ ենք փրկվել նրանց ձեռքում»,- գրել է Վասիլ Մաղլափերիձեն: