Սինոդը քննարկել է Դավիթ գարեջիի հարցը և հաստատել, որ սահմանը պետք է գծվի 1937-1938 թվականներին տպագրված 200 հազարանոց մասշտաբի քարտեզներով. Միտրոպոլիտ Դավիթ Մախարաձե
Սինոդը քննարկել է Դավիթ գարեջիի հարցը և հաստատել, որ սահմանը պետք է գծվի 1937-1938 թվականներին տպագրված 200 հազարանոց մասշտաբի քարտեզներով. Միտրոպոլիտ Դավիթ Մախարաձե

Պատրիարքարանում Սինոդի նիստում, Սինոդի անդամները քննարկել են մոտ տասը հարց, ներառյալ պատվաստումների և Դավիթ Գարեջիի հարցերը: Նիստի քարտուղարը Գորիի և Ատենի միտրոպոլիտ Անդրիա Գվազավան էր:

Ինչպես նշել է Միտրոպոլիտ Անդրիա Գվազավան, հարցերը վերաբերում էին ինչպես Դավիթ Գարեջիին, այնպես էլ արդիական թեմաներին, ինչպիսիք են համավարակը:

«Հարցերը վերաբերում էին նաև Սուրբ Սինոդի դեմ արված զրպարտիչ հայտարարություններին: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հրաժարականի հետ կապված: Ամեն ինչ կձևակերպվի սինոդի որոշման մեջ, և մենք շուտով այդ մասին կտեղեկացնենք հանրությանը», – ասել է Անդրիա Գվազավան:

Ինչպես հայտարարել է Ամբա Ալավերդցի Միտրոպոլիտ Դավիթ Մախարաձեն, Սինոդի այսօրվա նիստը շատ կարևոր էր:

«Առաջին հարց էր դուրս բերվել Դավիթ Գարեջիի թեման, որի մասին մենք զեկույց ունեինք, և ես կարծում եմ, որ շատ մարդիկ չեն, ովքեր կասկածում են Դավիթ Գարեջիի Վրաստանին պատկանելության և այնտեղի եկեղեցիների վրացական քրիստոնեական ծագման մեջ: Սինոդը քննարկեց հարցը և որոշեց, որ դրանք վրացական հուշարձաններ են, որ սահմանագիծը պետք է անցկացվի ըստ 200 հազարանոց քարտեզների, որոնք տպագրվել են 1937-1938 թվականներին, և որոնց օգտագործման անհրաժեշտության մասին համաձայնագիրը երկու երկրները ստորագրել էին 1996 թվականին: Նշվել է, որ քանի որ բոլորը հետաքրքրված են այդ հարցով, և այս թեմայի շուրջ մեծ աշխուժություն կա, Սինոդը որոշեց պատրաստել ծրագրերի ցիկլ, մանրամասնորեն բացատրելու Դավիթ Գարեջիի հիմնախնդիրներն ու պատմությունը», – ասել է Միտրոպոլիտ Դավիթ Մախարաձեն:

Վանիի և Բաղդաթի միտրոպոլիտ, Անտոն Բուլուխիան նշել է, որ Սինոդի նստաշրջանում քննարկվել է նաև կորոնավիրուսային պատվաստումների հարցը:

«Մենք քննարկել ենք պատվաստումների հարցը: Փաստորեն, մենք ուզում ենք մարդկանց բացատրել այն տեսակետը, որ պատվաստումը չի համարվում չիպիզացիա: Դա մաքուր կենսաբանության և բժշկության հարց է: Միայն մենք չենք ընդունում, այլ ՄԱԿ-ն ինքն է ընդունել այնպիսի բան, որ տարբերություն չլինի նրանց միջև, ովքեր կպատվաստվեն, ովքեր ոչ: Մեր կողմից նույնպես տարաձայնություններ չեն լինի, չի լինի մեկը, ով դա կանի, և ոչ ոք չի անի», – հայտարարել է Վանիի և Բաղդաթի միտրոպոլիտ Անտոն Բուլուխիան: