Պաշտպանության և անվտանգության հարցերով Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդական է նշանակվել Իրակլի Սեսիաշվիլին
Պաշտպանության և անվտանգության հարցերով Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդական է նշանակվել Իրակլի Սեսիաշվիլին

Իրակլի Սեսիաշվիլին նշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդական: Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլին այսօր, կառավարության վարչակազմում աշխատանքային հանդիպում է ունեցել  նորանշանակ խորհրդականի հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ պաշտպանությունն ու անվտանգությունը Վրաստանի կառավարության համար գերակա ուղղություններ են և Իրակլի Սեսիաշվիլիին հաջող աշխատանք է մաղթել:

Իրակլի Սեսիաշվիլին Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանի անդամ է, 2012-2020թթ թվականներին եղել է 8-րդ և 9-րդ գումարումների խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ: Նա երկար տարիների փորձ ունի ինչպես մասնավոր և ոչ կառավարական ոլորտներում, այնպես էլ ակադեմիական ոլորտում: Իրակլի Սեսիաշվիլին տարբեր մասնագիտություններով, բարձրագույն կրթություն ունի Թբիլիսիի պետական ​​համալսարանում, Հայդելբերգի և Բամբերգի համալսարաններում, նա ունի Համբուրգի համալսարանի, խաղաղության և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի անվտանգության հետազոտությունների մագիստրոսի կոչում: