Իվերի Մելաշվիլիի համար ցավալի է, որ դատախազությունը հրապարակում է մանրամասներ, որոնք հետագայում մեծ հավանականությամբ կվնասեն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին. Էդուարդ Մարիկաշվիլի
Իվերի Մելաշվիլիի համար ցավալի է, որ դատախազությունը հրապարակում է մանրամասներ, որոնք հետագայում մեծ հավանականությամբ կվնասեն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին. Էդուարդ Մարիկաշվիլի

Իվերի Մելաշվիլիի համար ցավալի է, միայն այն փաստը, որ դատախազությունը հրապարակում է մանրամասներ, որոնք, ամենայն հավանականությամբ, մեծապես կվնասեն հետագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, քանի որ Գիորգի Մանջգալաձեի և Միքելաձեի հետ նրա ունեցած այս ներքին զրույցները, մանրամասներ են, որոնք պետք է հայտնի լինեն միայն վրացական կողմին: Այս մասին Գլդանիի բանտը լքելուց հետո, հայտարարել է Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլիի փաստաբան, Էդուարդ Մարիկաշվիլին, ով մինչ նախադատական ​​նիստը հանդիպել է իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում:

«Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացում աշխատանքային խոսակցություն չի լինում: Հետևաբար, այս խոսակցությունները, որոնք առնչվում էին Դավիթ Գարեջիի հատվածին, ներառյալ պարոն Միքելաձեի հետ տարբեր հարցերի քննարկումը, միայն ներքին խոսակցություններ էին և չպետք է հանրային դառնային մյուս կողմի համար», – ասել է փաստաբանը:

Նրա խոսքով, արդեն նամակով դիմել են դատարանին, որպեսզի նիստը անցկացվի մեղադրյալների ֆիզիկական ներկայությամբ:

Ինչ վերաբերում է միջնորդություններին, փաստաբանը նշել է, որ վաղը ժամը 14:00-ին նշանակված դատական ​​նիստում նա պահանջելու է ապացույցների անթույլատրելիություն, ինչպես նաև մեղադրյալին կալանքից ազատելն ու գործի վարույթի դադարեցումը: Փաստաբանները կհանդիպեն նաև գործով երկրորդ մեղադրյալ Նատալյա Իլիչովայի հետ: