Պատրաստվել են կորոնավիրուսի հետ կապված նյութեր ադրբեջաներեն և հայերեն լեզուներով, որոնք բաժանվել են էթնիկ փոքրամասնություններով բնակված մարզերում
Պատրաստվել են կորոնավիրուսի հետ կապված նյութեր ադրբեջաներեն և հայերեն լեզուներով, որոնք բաժանվել են էթնիկ փոքրամասնություններով բնակված մարզերում

Հաշտեցման և հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, կորոնավիրուսի հետ կապված նյութեր արդեն տարածվել են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով՝ Մառնեուլիում, Բոլնիսիում, Ռուսթավիում, Գարդաբանիում, Թեթրիծկարոյում, Ծալկայում, Դմանիսիում, Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում, Ադիգենիում և Բորժոմիում:

Ըստ նրանց, նախարարի գրասենյակի ներկայացուցիչները  ադրբեջաներեն և հայերեն բուկլետները ու պաստառները այսօր տարել են Մառնեուլի, որպեսզի տարածեն Մառնեուլիի և Բոլնիսիի գյուղերում: Հայերեն և ադրբեջաներեն նյութերը վերաբերվում են նոր կորոնավիրուսին, տարբեր կանոններին նաև պարունակում են տղեկություն առաջարկությունների և սահմանափակումների մասին:

Նախարարի գրասենյակում նաև նշում են, որ ադրբեջաներեն և հայերեն լեզուներով տեղեկատվության տարածումը ակտիվորեն տեղի է ունենում փոքրամասնություններով բնակեցված բոլոր մարզերում: Այսօր Նինոծմինդա է ուղարկվել 16000 հայկական բուկլետ և 600 պաստառ:

Նաև նշել են, որ վրացական կառավարության կողմից ստեղծված www.StopCoV.ge կայքի ադրբեջաներեն տարբերակը արդեն գործում է իսկ հայկականը մի քանի օրից կմեկնարկի: