ՊԱԾ-ի մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, 38 աշխատակից տեղափոխվել է կարանտինային տարածք
Պետական անվտանգության ծառայության մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, որից հետո ծառայության 38 աշխատակիցներ տեղափոխվել են կարանտինային տարածք,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են պետական անվտանգության ծառայությունից:
Նրանց խոսքով, շենքն արդեն ախտահանվել է:
«Բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել վարակվածի հետ հետազոտվել են: Վարակվածը դեպարտամենտներից մեկի շարքային աշխատակից է»,- ասել են ՊԱԾ-ում:
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք: Այսօրվա տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է վարակման 1510 դեպք: Բուժվածների թիվը հասնում է 1253-ի: