Պաղեստինցի քրիստոնյաները հարձակվել են հունական ուղղափառ եկեղեցու՝ Պաղեստինի պատրիարքի մեքենայի վրա, Արևմտյան ափ նրա այցի ժամանակ՝ իրենց բողոքն արտահայտելով հրեաներին հողը ծախելու եկեղեցու ցանկության դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հարյուրավոր պաղեստինցիներ արգելափակել են պատրիարք Թեոֆիլոս Ш-ի էսկորտը, երբ այն ուղևորվում էր դեպի բեթլեհեմյան եկեղեցի՝ մասնակցելու սուրբ ծննդյան պատարագին։
Բողոքողները, քարեր և ջրով շշեր են նետել և բռունցքներով հարվածել մեքենաներին։
Նրանք ջարդել են շարասյան երեք մեքենաների ապակիները, սակայն պատրիարքի մեքենան չի վնասվել։
Գործակալությունը նշում է, որ հունական ուղղափառ եկեղեցին Սուրբ հողի ամենախոշոր հողատերերից է հանդիսանում։ Վերջին տարիներին հիմնական ակտիվները մասնավոր ներդրողներին վաճառելու նրա որոշումը հակասություններ է առաջացրել թե իսրայելցիների, թե պաղեստինցիների շրջանում։