Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվն աճում է, զոհերի միջև 31 երեխա կա

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի: Զոհերի թվում կա 31 երեխա: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ալ-Ջազիրան»: Վիրավորների թիվը հասնում է 600-ի:

Բացի այդ, Գազայի հատվածից «Համասի» կողմից Իսրայելի տարածքը հրթիռակոծելու արդյունքում, զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում երկու երեխա և Հնդկաստանի քաղաքացի:

Իսրայելի ու պաղեստինյան «Համաս» արմատական ​​խմբավորման միջև երկկողմ գրոհները չեն դադարում մայիսի 9-ից: Իսրայելի պաշտպանության նախարարությունը չի բացառում Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելը: Ավելի վաղ սահմանի մոտ տեղակայված պաշտպանության ուժերը կրակ էին բացել Անկլավի ուղղությամբ: