Եվրոպական ավիաընկերությունները դադարեցնում են ավիաչվերթները դեպի Թել Ավիվ
Եվրոպական ավիաընկերությունները դադարեցնում են ավիաչվերթները դեպի Թել Ավիվ

Եվրոպական ավիաընկերությունները դադարեցնում են ավիաչվերթները դեպի Թել Ավիվ: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:

Նրանց տեղեկությամբ, դեպի Թել Ավիվ չվերթները դադարեցրել են՝ «Բրիթիշ Աիրվեյսը», «Վիրջին Ատլանտիկը», գերմանական «Լուֆթհանզան» և իսպանական «Իբերիան»:

Չվերթների չեղարկման պատճառը Իսրայելում տիրող լարված իրավիճակն է ու հաճախակի դարձած հրթիռային հարվածները:

«Մեր գործընկերների և հաճախորդների անվտանգությունը միշտ մեր գերխնդիրն է: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – հայտարարում են «Բրիթիշ Աիրվեյսում»:

Ըստ «Լուֆթհանզայի» այս փուլում չվերթները ​​կդադարեցվեն մինչև մայիսի 14-ը: