Իսրայելի ավիա գրոհի հետևանքով, Գազայի հատվածում ռմբակոծվել է մի շենք, որտեղ տեղակայված էին «Ասոշիեյթեդ պրեսի» և «Ալ Ջազիրայի գրասենյակները. «Բի Բի Սի»
Իսրայելի ավիա գրոհի հետևանքով, Գազայի հատվածում ռմբակոծվել է մի շենք, որտեղ տեղակայված էին «Ասոշիեյթեդ պրեսի» և «Ալ Ջազիրայի գրասենյակները. «Բի Բի Սի»

Իսրայելի կողմից իրականացրած ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում ռմբակոծվել է մի շենք, որտեղ տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները: «Բի Բի Սիի» փոխանցմամբ, խոսքը վերաբերում է «Ասոշիեյթեդ պրեսի» և «Ալ Ջազիրայի» գրասենյակներին:

Ըստ առկա տեղեկատվության, նախօրոք հայտնի է դարձել առաջիկա հրթիռային հարձակման մասին, որի պատճառով շենքի ներսում գտնվող անձանց տարհանումը իրականացվել է մեկ ժամ շուտ:

Ավիահարվածից վնասված բազմահարկ շենքը, որտեղ գտնվում էին նաև բնակարաններ, փլուզվել է: