Պաատա Իմնաձե. Վարակակիր նոր պացիենտներից մեկի դեպքում վարակման աղբյուրը հայտնի չէ
Կորոնավիրուսի վարակակիր նոր պացիենտներից մեկի դեպքում վարակման աղբյուրը հայտնի չէ:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, դա նշանակում է, որ երկրում վարակը շրջում է:
«Ցավոք, մեկ մարդու դեպքում դեռևս հայտնի չէ վարակման աղբյուրը, դա նշանակում է, որ բարեբախտաբար, քիչ, սակայն ամեն դեպքում վարակը երկրում շրջում է: Ներկրված դեպքերը ահազանգող չեն, քանի որ նրանք կարանտինային տարածքից են»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք: Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873: