Օզուրգեթիի մունիցիպալիտետում կորոնավիրուս է հաստատվել երեք աշակերի մոտ
Օզուրգեթիի մունիցիպալիտետում կորոնավիրուս է հաստատվել երեք աշակերի մոտ

Վրաստանում կորոնավիրուսի 549 նոր դեպքերից յոթը գրանցվել է Գուրիայում, Օզուրգեթիի մունիցիպալիտետում:

Հանրային առողջապահության կենտրոնի Գուրիայի բաժանմունքի տեղեկությամբ, յոթ վարակվածներից երեքը Լայթուրի գյուղի դպրոցի աշակերտներ են:

«Մենք ունենք յոթ նոր դեպք: Այստեղից երեքը դպրոցականներ են, նրանք համադասարանցիներ են և շփվել են արդեն վարակված երեխայի հետ: Վարակը հաստատվել է աշակերտներից մեկի մոր մոտ: Լայթուրիում գրանցվել է ևս մեկ դեպք: Բացի այդ վարակվածներ ունենք Մերիա և Ճնիեթի գյուղերում: Նրանց վարակումը կապված է «Աճարա տեքստիլի» հետ»,- ասել է հանրային առողջապահության կենտրոնի Գուրիայի բաժանմունքի տնօրեն, Մաիա Քուտիձեն:

Ներկայումս Գուրիայի շրջանում արձանագրված է կորոնավիրուսային վարակի 197 դեպք: