Նկատվում է նոր դեպքերի դրամատիկ աճ, սակայն խուճապի հիմք չկա, քանզի կենտրոնացված են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում նկատվում է նոր դեպքերի կտրուկ աճ, սակայն կենտրոնացված են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները:
Ցերցվաձեն ասում է, որ երկիրը հաղթահարում է վարակի դեպքերի աճող թվին:
«Վերջին մեկ ամսում գրանցվել է նոր դեպքերի կտրուկ աճ, որը հասել է գրեթե 2000-ի: Սա շատ է, սակայն խուճապի հիմք չկա, քանի որ գարնան և ամռան ժամանակաշրջանում, երբ ունեինք քիչ դեպքեր, երկիրը կարողացել է օգտագործել ժամանակը, այն բանի համար, որ կենտրոնացներ բոլոր ռեսուրսները: Նկատի ունենք, մահճակալները, բժիշկներին, ընտանեկան բժիշկներին, միջին անձնակազմին: Ներկայումս երկիրը բավականին հաջող է կառավարում հիվանդների աճող թիվը, ինչը արտահայտվում է այն փաստով, որ չնայած ավելացված թվին, երկիրը պահպանում է իր կարգավիճակը: Եվրոպական 49 երկրների և ամերիկայի երկրների միջև Վրաստանը շարունակում է պահպանել մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը», – հայտարարել է Ցերցվաձեն: