Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը իրեն սպանելու հրաման է տվել
Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը իրեն սպանելու հրաման է տվել

Նիկոլաս Մադուրոն գտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարևան Կոլումբիայի կառավարությանն իրեն սպանելու հրաման է տվել:

Վենեսուելայի նախագահը ռուսական մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը կարգադրություն է տվել նաև Կոլումբիայի մաֆիային, սակայն Մադուրոյի խոսքերով, Վենեսուելայի հետախուզությունը լավ է աշխատում և իր անվտանգությունը ապահովված է:

«Կասկած չկա, որ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու հրաման է տվել: Այդ բանի համար նա դիմել է Կոլումբիայի կառավարությանը և մաֆիային: Եթե ինձ հետ երբևէ բան պատահի, ապա պատասխանատվությունը կրելու են Դոնալդ Թրամփն ու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն»,-նշել է Վենեսուելայի նախագահը: