Նիկոլ Փաշինյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Նիկոլ Փաշինյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս,- այս մասին վարչապետը անձամբ գրել է իր ֆեյսբուքի էջում:

Տարածված տեղեկությամբ, վարակված են նաև վարչապետի ընտանիքի անդամները:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, նրա մոտ վարակի ախտանշաններ չեն դիտվում: Վարչապետը նշել է, որ որքան կունենա հնարավորություն, իր աշխատանքը կշարունակի նստավայրից: