Նիդեռլանդներում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կներարկեն առաջին հերթին ռիսկ խմբեր մտնող անձանց
Նիդեռլանդների կառավարության հայտարարությամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների գործընթացում, առաջնահերթ կլինեն 60-անց, ռիսկ խմբեր մտնող անձինք և համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժանձնակազմը:
Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:
Նիդեռլանդների առողջապահության նախարար, Հուգո Դե Յոնգի հայտարարությամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կամավորների համար կլինի անվճար: Նրա խոսքով, կառավարությունը առաջին փուլում պատվաստումներ կառաջարկի մոտ 155 000 մարդու:
Համավարակի սկզբից առ այսօր, Նիդեռլանդներում արձանագրվել է վարակի 480 575 դեպք, այդ թվում մահացել է՝ 8 897 հիվանդ: