ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային պաշտպանության դեպարտամենտի Ջավա-Օնիի վարչության աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, նա Աջարիա էր մեկնել գործուղման:
«Սահմանապահի թեստի պատասխանը հայտնի է դարձել երեկ: Վարակակիր աշխատակիցն այլևս չի վերադարձել աշխատանքի վայր, համապատասխանաբար, աշխատակիցների հետ շփում չի ունեցել:
Վարակակիր սահմանապահը բուժում է ստանում Քութաիսիի կլինիկայում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: