ՆԳՆ-ի պասարկման գործակալության Գորիի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության Գորիի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,- այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ, աշխատակցի թեստի պատասխանը հայտնի է դարձել այսօր, հոկտեմբերի 8-ին:
«Գործակալության մնացած աշխատակիցները, որոնց հետ վարակվածն ունեցել է շփում, տեղափոխվել են ինքնամեկուսացման վայր: Համաճարակաբանները աշխատում են աղբյուրի նույնականացման շուրջ և հետազոտում են շփման շրջանակը:
Նշվածից ելնելով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին Գորիի գրասենյակը, նախատեսված ախտահանման աշխատանքներից ելնելով, երեք օրով չի սպասարկի քաղաքացիներին»,- հայտարարում են ՆԳՆ-ում: