ՆԳՆ-ը վերջին 24 ժամում բացահայտել է արտակարգ դրության խախտման 87 փաստ
ՆԳՆ-ը վերջին 24 ժամում բացահայտել է արտակարգ դրության խախտման 87 փաստ

Ներքին գործերի նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, երկրի ողջ տարածքում բացահայտվել է, արտակարգ դրության և այսպես կոչված պարետային ժամով հաստատված սահմանափակումների խախտման 87 նոր փաստ:

Նախարարության լրատվությամբ, ոստիկանությունը մայիսի 11-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 12-ի առավոտյան ժամը 6-ը, այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանել է 83 քաղաքացու:

«ՈՒղևորներին տեղափոխելու և ավտոմեքենայով երթևեկելու կարգը խախտելու համար տուգանվել է երեք անձ: Ոստիկանները հանրային տարածքում երեք անձից ավել հավաքի և երկմետրանոց հեռավարության կարգը խախտելու համար տուգանել է մեկ քաղաքացու:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրությամբ սահմանած սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը  և ենթարկվել հանրային առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:  Ֆիզիկական անձը տուգանվում է ՝ 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով»,- ասում են ՆԳՆ-ում: