ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան. Թուրքիան մեր դաշնակիցն է, մենք բազմաթիվ ոլորտներում նույն կարծիքի ենք, իսկ Սիրիայի հարցում՝ առանձնապես

Թուրքիան մեր դաշնակիցն է, մենք բազմաթիվ ոլորտներում նույն կարծիքի ենք, իսկ Սիրիայի հարցում՝ առանձնապես,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը:

«Վրդովված ենք այն գործողություններով, որն իրականացնում է Ասադը, հարձակվում Իդլիբի և այդ նահանգում բնակվող մարդկանց վրա»,- հայտարարել է դեսպանը:

Հարցին, քննարկում է արդյոք ԱՄՆ-ը, Թուրքիային աջակցություն ցուցաբերել ռազմական կամ հետախուզության տեսանկյունից, դեսպանը հայտարարում է, որ իրավիճակը շատ բարդ է և Վաշինգտոնում պարտադիր կքննարկեն այդ հարցը:

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: