Իդլիբի նահանգում ավիահարձակման հետևանքով զոհվել են թուրք զինվորականներ

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:

Դրանից ժամեր առաջ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել է Իդլիբ նահանգում ԱԹՍ-ներով հարձակումներ իրականացնելու մեջ:

Թուրքական կողմը տեղեկացնում է Իդլիբի նահանգում վերջին 17 օրվա ընթացքում 1709 զինյալի չեզոքացնելու մասին: