Մուշևանի գյուղից կորոնավիրուսով վարակված 10 բնակչի տեղափոխում են հիվանդանոց
Մուշևանի գյուղից կորոնավիրուսով վարակված 10 բնակչի տեղափոխում են հիվանդանոց

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշավանի գյուղում վարակված բնակիչները տեղափոխվել են կլինիկա:

Ըստ Բոլնիսիի մեծամասնական պատգամավոր, Գոգի Մեշվելիանիի, շուրջ մեկ ժամ տևած բանակցությունները ավարտվեցին այն պայմանավորվածությամբ, որ վարակվածներին տեղափոխեն կլինիկաներ:

Շտապ օգնության մեքենաներն արդեն լքել են Մուշևանի գյուղը:

«Երեկվա միջադեպն ավարտվել է, բոլոր վարակվածները արդեն տեղափոխվել են հիվանդանոցներ: Բողոքի հիմնական պատճառն այն էր, որ այդ մարդկանցից ոչ մեկը որևէ ախտանշան չի ունեցել, իրենք իրենց հիվանդ չեն համարել: Նրանք որոշ բողոք ունեին բժշկական հաստատություն տեղափոխվելու վերաբերյալ: Դրան գումարվեց նաև այն փաստը, որ տեղի բնակիչներից մի քանիսը գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ, և այդ բողոքը ստացավ լարված բնույթ:

Այսօր մենք տեղական իշխանությունների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ այցելեցինք այդ ընտանիքներ և բացատրեցինք մանրամասն իրավիճակը: Նրանք համաձայնվեցին, որ բուժման նպատակով տեղափոխվեին հիվանդանոց: Գյուղում շարունակելու են աշխատել համավարակաբանները, որոնք ուսումնասիրելու են վարակվածների շփումները»,- ասել է Գոգի Մեշվելիանին:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, պարեկային ոստիկանության աշխատակիցների մեծ մասը արդեն հեռացել են Մուշևանի տարածքից, որտեղ նրանք գտնվում են առավոտվանից: Մի քանի անձնակազմ այնուամենայնիվ գտնվում է դեպքի վայրում, որտեղ ապրիլի 25-ից գործում է հսկիչ անցակետ:

Երեկ Մուշևանի գյուղի 10 բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Երեկ տեղի ունեցած միջադեպի գործով ընթանում է հետաքննություն: Ապրիլի 25-ից Մուշևանի գյուղում միջոցները խստացված են: