Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ՝ Պաատա Իմնաձեի խոսքով, այսօր հիմնական հանձնարարականը սոցիալական հեռավարությունն է:
Ըստ նրա, կանոնները ավելի են խստացվելու:
«Հանձնարարականները մնում են նույնը: Առաջին հերթին սոցիալական հեռավարությունը: Այժմ սա այն հիմնական բանն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի: Մնացեք տանը, սա ամենակարևորն է, ինչը պետք է կատարի յուրաքանչյուր քաղաքացին: Այս հիվանդության դեմ հիմնական պայքարն այսօր սոցիալական հեռավարությունն է: Սոցիալական հեռավարության կանոնները պետք է կատարեն բոլորը: Կանոնները խստացվում են: Բոլոր խախտողների դեմ կիրառվելու են տուգանքներ»,- ասել է Պաատա Իմնաձեն: