Մենք կնախատեսենք հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականները և կանցկացնենք համապատասխան միջոցներ. Զաուր Դարգալի
Մենք կնախատեսենք հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականները և կանցկացնենք համապատասխան միջոցներ. Զաուր Դարգալի

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին հայտարարում է, որ մարզում հաշվի կառնվեն հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականները և կանցկացվեն համապատասխան միջոցառումներ: Այս մասին նա ասել է Մառնեուլիի քաղաքապետարանում,  հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչների և մարզի ղեկավար անձանց միջև հանդիպումից հետո:

«Այսօր հանդիպում է տեղի ունեցել հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարության հետ: Դուք գիտեք, որ երեկ և այսօր Մառնեուլիում գրանցվել են վարակման նոր դեպքեր: Մենք ստացել ենք համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց մենք շարունակելու ենք աշխատանքը: Այսօր Ամիրան Գամղրելիձեն ասաց, որ Մառնեուլին ի սկզբանե շատ արդյունավետ էր աշխատել սակայն դա ոչինչ չի նշանակում, երեկվա կամ այսօրվա փաստերից ելնելով: Մենք հաշվի կառնենք այդ հանձնարարականները և կձեռնարկենք համապատասխան միջոցներ: Նախատեսում ենք նաև սկսել ջերմասքրինինգի երրորդ փուլը: Մեր ներկայացուցիչները կլինեն տեղում, որպեսզի արագ արձագանքեն բոլոր փաստերին: Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել Մառնեուլիի բնակչությանը հաշվի առնել բոլոր հանձնարարականները, որոնք շատ կարևոր են մեր առողջության համար և որևէ ախտանշան հայտնաբերելու դեպքում դիմել տենդի կենտրոնին»,- ասել է Զաուր Դարգալին:

Այսօր Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին: Հանդիպմանը ներկա էին Շոտա Ռեքվիաշվիլին, Քվեմո Քարթլիի նահանգապետը, Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետը, Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնի և Բոլնիսի հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են մարզերում համաճարակի կանխարգելման եղանակները:

Հանդիպումը տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին: Հանդիպմանը ներկա էին նաև Քմեմո Քարթլիի նահանգապետ Շոտա Ռեքվիաշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին և Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնի և Բոլնիսիի հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են մարզերում համավարակի կանխարգելման ճանապարհները: