Մենք կբողոքարկենք ընտրությունների արդյունքները բոլոր նահանգներում, որտեղ Բայդենը իրեն հայտարարել է հաղթող. Դոնալդ Թրամփ
Մենք կբողոքարկենք ընտրությունների արդյունքները բոլոր նահանգներում, որտեղ Բայդենը իրեն հայտարարել է հաղթող,- այս մասին հայտարարությունը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր «թվիթերի» էջում:
«Մենք օրինական կարգով բողոքարկելու ենք ընտրությունների արդյունքները բոլոր նահանգներում, որտեղ Բայդենը իրեն հայտարարել է հաղթող, քանի որ տեղ է գտել ընտրական կեղծիքներ:
Կան բազմաթիվ ապացույցներ, պարզապես նայեք լրատվամիջոցներին: մենք կհաղթենք, Ամերիկան նախ և առաջ»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամներն արդեն դիմել են դատարան և պահանջել դադարեցնել ընտրողների հաշվարկի գործընթացը՝ Նեվադայում, Միչիգանում և Փենսիլվանիայում: Իսկ Վիսկոնսինում Թրամփը պահանջում է վերահաշվարկել ձայները: