Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ խոսակցություններն առ այն, որ հաղթել ենք համավարակը շատ շուտ է. Գիորգի Գախարիա
Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ խոսակցություններն առ այն, որ հաղթել ենք համավարակը շատ շուտ է. Գիորգի Գախարիա

Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ խոսակցություններն առ այն, որ հաղթել ենք համավարակը շատ շուտ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի խոսքով, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք, որտեղից երկուսի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է:

«Այսօր երկրում ունենք վարակման ութ նոր դեպք: Մի կողմից շատ չէ, ունեցել ենք ավել դեպքեր: Ցավոք 8 դեպքից երեքը բուժաշխատողներ են, կոնկրետ Բոճորիշվիլիի անվան կլինիկայի աշխատակիցներ: Երկու դեպքում պարզ չէ վարակման աղբյուրը: Փաստորեն, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ խոսակցություններն առ այն, որ հաղթել ենք համավարակը շատ շուտ է», – ասել է Գիորգի Գախարիան: