«Մեդկապիտալի» Թբիլիսիի պոլիկլինիկայի բժշկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Թբիլիսիում, Գամրեկելի փողոցում գտնվող «Մեդկապիտալ» պոլիկլինիկայում բժշկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է «Մեդկապիտալի» գլխավոր տնօրենի տեղակալ, Մաիա Աբուլաձեն: Նրա տեղեկությամբ, վարակված բժիշկն ունի Բաթումիում ճանապարհորդելու պատմություն: Մինչ այդ վարակը հաստատվել էր նրա ընտանիքի անդամի մոտ, որից հետո բժիշկը հետազոտվել է և նրա մոտ նույնպես հաստատվել է վարակը:
«Մեդկապիտալի» փոխտնօրեն Մաիա Աբուլաձեի խոսքով, վարակված բժիշկը ախտանիշներ չի ունեցել, նա վերջին անգամ աշխատանքի է գնացել չորեքշաբթի օրը, իսկ վարակը նրա մոտ հաստատվել է շաբաթ օրը: Աբուլաձեի խոսքով, վարակված բժշկի գործընկերները, ընդհանուր առմամբ 9 մարդ, ովքեր շփում են ունեցել նրա հետ գտնվում են ինքնամեկուսացման մեջ և կարանտինում: Նրանցից ոչ մեկի մոտ վարակը չի հաստատվել:
Մայա Աբուլաձեի հայտարարությամբ, այլ կոնտակտների հայտնաբերման ուղղությամբ աշխատում են համավարակաբանները: Ինչ վերաբերում է բուժհաստատությանը, որտեղ աշխատում է վարակված բժիշկը, Աբուլաձեի խոսքով, պոլիկլինիկան շարունակում է աշխատել, և այնտեղ աշխատում են այն բժիշկները, ովքեր շփման մեջ չեն եղել վարակված բժշկի հետ: