Մայրաքաղաքի ուղղությամբ իրականացնում ենք դիտարկումներ, որպեսզի որոշվի, թե ինչ միջոցներ կձեռնարկենք վարակի տարածումը կանխելու համար. Էկատերինե Տիկարաձե
Մայրաքաղաքի ուղղությամբ իրականացնում ենք դիտարկումներ, որպեսզի որոշվի, թե ինչ միջոցներ կձեռնարկենք վարակի տարածումը կանխելու համար,- այս մասին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշել է առողջապահության նախարարը, մեծ նշանակություն ունի շնչադիմակների ինտենսիվ օգտագործումը, ինչպես նաև սոցիալական հեռավարությունը, քանի որ մայրաքաղաքում զգալիորեն ավելացած թիվ է, ինչը, նրա խոսքով, ուշագրավ է:
«Մայրաքաղաքի ուղղությամբ իրականացնում ենք դիտարկումներ, որպեսզի որոշվի, թե ինչ միջոցներ կձեռնարկենք վարակի տարածումը կանխելու համար: Առաջին և ամենակարևոր միջոցառումը, որը կրկին մնում է, դա շնչադիմակների օգտագործումն է: Այս առումով գտնում ենք, որ խստացնելու ենք միջոցառումները: Ինչ վերաբերում է տրանսպորտի կամ ցանկացած այլ շարժունակության սահմանափակմանը, ապա մենք խոսում ենք դրա մասին, բայց դա չի ներկայացնում համար մեկ որոշումը այս խնդիրը կարգավորելու համար: Քանի որ մենք հաշվի ենք առնում քաղաքի խտությունը, ինչպես նաև մայրաքաղաքում բոլոր միջոցառումների պաշտպանության որակը:
Մենք մեծ հույս ունենք, որ մայրաքաղաքի բնակչությունը կօգնի մեզ, որ շնչադիմակների ինտենսիվ ու խիստ օգտագործման պայմաններում, խուսափենք լրացուցիչ սահմանափակումներից», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: