Մարզեր կուղարկվեն շարժական խմբեր, որպեսզի պատվաստում ցանկացող քաղաքացիներին ծառայությունները մատուցվեն տեղում
Մարզեր, տարբեր բնակավայրեր կուղարկվեն շարժական բրիգադներ, որպեսզի պատվաստում ցանկացող քաղաքացիներին ծառայությունները մատուցվեն տեղում,- այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո, հայտարարել է՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտապի պետ, Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, երկրում առկա են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված ՝ «Փայզեր», «Աստրազենեկա», «Սինովակ», «Սինոֆարմ» պատվաստանյութերը, իսկ հոկտեմբերի 1-ին երկիր կներմուծվի «Սինոֆարմ» պատվաստանյութի լրացուցիչ 1 միլիոն դեղաչափ:
«Պատվաստման ինտենսիվությունը բարձրացնելու և պատվաստման առավելագույն հասանելիություն ապահովելու համար շարժական բրիգադներ կուղարկվեն տարբեր մարզերի տարբեր բնակավայրեր ՝ տեղում պատվաստվել ցանկացող քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար: Ինչպես գիտեք, երկրում առկա են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված ՝«Փայզեր», «Աստրազենեկա», «Սինովակ», «Սինոֆարմ» պատվաստանյութերը, իսկ հոկտեմբերի 1-ին երկիր կներմուծվի «Սինոֆարմ» պատվաստանյութի լրացուցիչ 1 միլիոն դեղաչափ», – ասել է Գիորգի Ղիբրաձեն:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետը նշել է, որ համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խստորեն վերահսկել սահմանված կանոնակարգերի կատարումը:
«Միջգերատեսչական համակարգող խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին շնչադիմակ կրել, ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում, պահպանել սոցիալական հեռավարությունը և ներգրավվել պատվաստումների գործընթացում», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: