Մառնեուլիում և Բոլնիսիում կբաժանվեն հայերեն և ադրբեջաներեն լեզուներով հատուկ հրատարակություններ կարանտինի կանոնների մասին
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների գյուղերում տարածելու համար, «Վրաստան» թերթի և «Գյուրջիստան»-ի հատուկ հրատարակումները Մառնեուլիի հսկիչ անցակետի մոտ փոխանցել է Քվեմո Քարթլիի մարզպետ Շոթա Ռեխվիաշվիլուն:
Հրատարակությունները բնակչությանը հասանելի են հայերեն և ադրբեջաներեն լեզուներով և կբաժանվեն վերոնշյալ երկու մունիցիպալիտետներում:
Նյութերը ներառում է արտակարգ դրության և կարանտինի ժամանակ վարքի կանոնները, տեղեկություն կորոնավիրուսի մասին, հանձնարարականներ, Վրաստանի կառավարության որոշումները, Վրաստանի վարչապետի հայտարարությունները:
Պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի հայտարարությամբ, ապարատն ամենօրյա ռեժիմում ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ՝ հայերեն, թարգմանում և տարածում է կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունը, որոշումները, սահմանափակումները, կանոնները, հանձնարարականները և պահանջները:
«Ինչպես գիտեք, Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում ունենք քաղաքացիներ, ովքեր չեն տիրապետում վրացերենին և խոսում են ադրբեջաներեն կամ հայերեն լեզվով, ուստի մեր ապարատի նախաձեռնությամբ, բոլոր տեղեկությունները, հանձնարարականները և որոշումները, որոնք պետք է հաշվի առնի բնակչությունը, թարգմանում ենք նրանց մայրենի լեզվով և տարածում:
Հայալեզու «Վրաստան» և ադրբեջաներեն «Գյուրջիստան» թերթերի հատուկ հրատարակություններում նշված են կառավարության որոշումները, սահմանափակումները, հանձնարարականները, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարել է Լիա Գիգաուրին: