Մառնեուլի մուտքի մոտ կենտրոնացված են պարեկային ոստիկանության անձնակազմերը: Տեղում են նաև զինվորականները:
Ըստ Վրաստանի առաջին ալիքի լրագրողի, տարածքում տեղաշարժը խիստ վերահսկվում է:
Տեղում բացված է վրան:
Հատուկ սարքավորումներով ախտահանում են բոլոր տրանսպորտային միջոցները և հեռավար կերպով չափում ուղևորների ջերմությունը:
Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին:
Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը:
Բացի այդ, Վրաստանի պաշտպանության ուժերը ներքին գործերի հետ համակարգմամբ, Մառնեուլիի և Բոլնիսիի մոտ տեղադրելու են հատուկ անցակետեր: