Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի 3 նոր դեպքերը կապված են Թեթրիծղարոյի հետ և նրանք կարանտինային տարածքից են
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքերը կապված են Թեթրիծղարոյի հետ և նրանց կլինիկաներ են տեղափոխել կարանտինային տարածքից:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 41 պացիենտ:
Նրանցից երկուսին կլինիկա են տեղափոխել երեկ:
«Բոլոր երեք նոր դեպքերը Թեթրիծղարոյի հետ են կապված և կարանտինային տարածքից են: Առավոտյան մեզ մոտ է տեղափոխվել երկու նոր պացիենտ»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա մեկնաբանմամբ, ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ ապաքինվել է մեկ պացիենտ: Ընդհանուր, կլինիկայից դուրս է գրվել 87 ապաքինված:
Բացի այդ, Էզուգբաիայի փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 311 պացիենտ:
«Ունենք երեք նոր դեպք և ընդհանուր, 638 պացիենտ, ավելացել է ապաքինվածների թիվը, բուժվել է 8 մարդ և նրանց ընդհանուր թիվը հասել է 317-ի»,- նշել է Էզուգբաիան: