Մարինա Էզուգբաիա. Առավոտյան նոր դեպքերից հետո տվյալները չեն փոխվել, ավելացել է ապաքինված երկու պացիենտ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կլինիկայում այժմ բուժում է անցնում 311 մարդ: Ինչպես մեկնաբանել է Մարինա Էզուգբաիան, ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվելու երկու նոր դեպք ունենք:
«Առավոտյան նոր դեպքերից հետո տվյալները չեն փոխվել: Առավոտյան ունեինք 408 դեպք: Կլինիկայում բուժվում էր 313 պացիենտ, այժմ բուժվում է 311-ը»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այսօրվա ընացքում վարակված երկու նոր պացիենտի վարակման աղբյուրը հայտնի է: