Լրատվամիջոցների հաղորդմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 176 մարդ, նրանցից 22-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Աբխազական մամուլի հաղորդմամբ, հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 109 վարակակիր պացիենտ, այստեղից 33 պացիենտի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ: Բռնազավթված Աբխազիայում համավարակի ընթացքում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 226 վարակված:
Համավարակի բռնկումից ի վեր, Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 006 դեպք, ապաքինվել է 14 025 վարակակիր: